Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը Հայաստանում առկա խնդիրների հնարավոր լուծումների մեծ դաշտ է տեսնում

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Հայաստանում առկա խնդիրների հնարավոր լուծումների մեծ դաշտ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը գտնում է, որ երկրում առկա խնդիրների ցանկը բավականին մեծ է, սակայն միևնույն ժամանակ նկատում է, որ մեծ է նաև դրանց հնարավոր լուծումների ցանկը: Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` ախտորոշե՞լ է Հայաստանում առկա խնդիրները և ինչպե՞ս է պատկերացնում դրանց լուծումը, Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի հասարակությունը շատ լավ ծանոթ է երկրում առկա խնդիրներին, և պետք չէ, որ ինչ-որ մեկը գա և տա դրանց ախտորոշումը:

«Բնական է, որ հարկավոր է իմի բերել այդ խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, ունենալ հստակ ծրագիր տարբեր ուղղություններով` սկսած ժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, կրթական համակարգի բարեփոխումներից, ինչը ինձ համար շատ կարևոր է, վերջացրած քաղաքացիական հասարակության ամրապնդմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ կարևոր է ՀՀ քաղաքացիների մոտ վերականգնել հույսն ու հավատը լավ ապագայի նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում