Հասարակական

Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Կնեսետում անհրաժեշտ ձայներ չհավաքեց

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Կնեսետում անհրաժեշտ ձայներ չհավաքեց

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Կնեսետը քննարկել է Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Jerusalem Post-ը, բանաձևին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:

«Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա», - ասել է Լապիդը:

Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին նշել է, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով, և քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»:

Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծըառաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսեթի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է օրինագծի քննարկման հետ կապված մանրամասները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում