Հասարակական

«Վեոլիա Ջուրը» խցանափակել է Գառնիից Երևան ու Արտաշատ ջրատարների վթարները և ապօրինի միացումները

1 րոպեի ընթերցում

«Վեոլիա Ջուրը» խցանափակել է Գառնիից Երևան ու Արտաշատ ջրատարների վթարները և ապօրինի միացումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևելք» տարածաշրջանի տնօրինության և տեխնիկական տնօրինության մասնագետների կողմից Գառնիի ջրաղբյուրի քլորակայանից մինչև «Դավաբոյնի» կոչվող հատվածում հայտնաբերվել են վթարներ և ապօրինի միացումներ, որոնք «Արտաշատ» տեղամասի ուժերով վերացվել կամ խցափակվել են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայությունից, ընդհանուր առմամբ խոսքը 20-32մմ տրամագծով թվով 21 ապօրինի ջրագծերի միացման մասին է, որից 6-ը` Գառնի-Արտաշատ մայրուղային ջրատարի վրա, իսկ 15-ը` Գառնի-Երևան ջրատարի:

Ըստ աղբյուրի՝ նշված վթարների հիմնական մասը հենց այդ ապօրինի միացումներով էր պայմանավորված։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում