Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված կարևոր միջոցառումներ կանցկացվեն արտերկրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան շարժման 30-ամյա տարեդարձին նվիրված մի շարք կարևոր միջոցառումներ կանցկացվեն նաև արտերկրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս պահին չեմ ցանկանում փակագծերը շատ բացել, բայց տարվա ընթացքում մի շարք կարևոր միջոցառումներ կանցկացվեն տարբեր երկրներում»,- ասաց Բաբայանը:

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներն Արցախում արդեն մեկնարկել են: Դավիթ Բաբայանը հայտնեց, որ փետրվարի 12-ին Մարտունի և Հադրութ քաղաքներում տեղի են ունեցել հանրահավաքներ, փետրվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել մայրաքաղաք Ստեփանակերտում: «Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել են արցախյան շարժման ակտիվիստներ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք: Տեսաուղերձներ են հղել հայ ժողովրդի բարեկամները ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից»,- մանրամասնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Նա հավելեց, որ փետրվարի 19-ին և 20-ին Արցախում տեղի կունենան արդեն ավանդական դարձած տարբեր խոշոր միջոցառումներ, սակայն շեշտեց, որ ընդհանրապես միջոցառումները հանրապետության ողջ տարածքում կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում: Գրեթե ամեն օր տարբեր միջոցառումներ են անցկացվելու համալսարաններում, դպրոցներում, կրթական այլ օջախներում, հեռուստատեսությամբ:

Այս տարի լրանում է արցախյան շարժման 30-ամյակը: 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը` հանուն սեփական իրավունքների պաշտպանության և անկախության:Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդամներն արդեն հաստատել են շարժման 30 -ամյակի միջոցառումների տարբերանշանի մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել Նինա Շահվերդյանի ներկայացրած տարբերանշանը և Արմեն Ղուկասյանի ներկայացրած նախագիծը՝ պաստառների համար: Միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև հոբելյանական հուշամեդալի, թեմատիկ գրքերի ու բրոշյուրների, ֆոտոալբոմի, նամականիշի թողարկում, փաստագրական ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում, հանրապետության ողջ տարածքում ցուցահանդեսների, տարբեր մրցույթների, սպորտային ու մշակութային միջոցառումների կազմակերպում:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին