Քաղաքականություն

30 տարի առաջ Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը կանխորոշեց հայ ժողովրդի հետագա ուղին. Շավարշ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

30 տարի առաջ Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը կանխորոշեց հայ ժողովրդի հետագա ուղին. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը 30 տարի առաջ ի պաշտպանություն սեփական իրավունքների և ազատությունների Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը շրջադարձային իրադարձություն է համարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ փոխնախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:«30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, դա կանխորոշեց հայ ժողովրդի հետագա ուղին»:

Այս տարի լրանում է արցախյան շարժման 30-ամյակը: 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը` հանուն սեփական իրավունքների պաշտպանության և անկախության: Արցախում ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն, որոնց մեկնարկը տրվել է փետրվարի 10-ից, իսկ փետրվարի 20-ին տեղի կունենան հիմնական հանդիսավոր միջոցառումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում