Life

Շուրջ 1 մլրդ մարդ օրական 55 մլրդ հաղորդագրություն Է ուղարկում WhatsApp-ի միջոցով

1 րոպեի ընթերցում

Շուրջ 1 մլրդ մարդ օրական 55 մլրդ հաղորդագրություն Է ուղարկում WhatsApp-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp մեսենջերի հաջողության հիմնական պատճառները թաքնված են դրա հուսալիության եւ պարզության մեջ: Փետրվարի 12-ին Դուբայում այս հայտարարությամբ հանդես Է եկել WhatsApp Inc. ընկերության գործարարության զարգացման գծով փոխնախագահ Նիրաջ Արորան, ընկերություն, որ ստեղծել Է հաղորդագրությունների փոխանակման աշխարհահռչակ համակարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ելույթ Է ունեցել 6-րդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում (World Government Summit), որը նվիրված Է արդյունավետ պետական կառավարման եւ կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին: Արորայի խոսքով՝ «WhatsApp-ի ակտիվ օգտատերերի թիվն ամսական հասել Է 1,3 միլիարդի, ըստ որում ամեն օր մեսենջերից օգտվում Է շուրջ 1 միլիարդ մարդ, որոնք ուղարկում են շուրջ 55 միլիարդ հաղորդագրություն»: Դրա հետ մեկտեղ փոխնախագահը հավաստիացրել Է, որ «տեքստային ուղերձները եւ ձայնային հաղորդումները պաշտպանվում են միջանցիկ ծածկագրման (end-to-end) մեթոդով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում