Հունվարին արտահանումն աճել է 43, ներմուծումը`55 տոկոսով. ՀՀ վարչապետը ներկայացրել է օպերատիվ տվյալներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերատիվ տվյալների համաձայն` 2018թ. հունվարին՝ 2017թ. հունվարի համեմատ, արտահանումն աճել է շուրջ 43 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 55 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ներկայացնելով նախնական տվյալները՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում այսուհետ կգործի նաև նոր տեղեկատվական համակարգ, որը հայ արտահանողներին կտրամադրի թիրախային շուկաների մասին ամբողջական տեղեկատվություն և հնարավորություն կտա կողմնորոշվելու, թե արտաքին որ շուկայում իրենց արտադրանքի պահանջարկը կա»,-գրել է նա:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6.4միլիարդ դոլար, որից արտահանումը` 2.2 միլիարդ դոլար, ներմուծումը` 4.2 միլիարդ դոլար:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան