Հասարակական

Բնապահպանության նախարարությունը Դեբեդ եւ Շնող գետերում նմուշառման արդյունքում աղտոտում չի հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Բնապահպանության նախարարությունը Դեբեդ  եւ Շնող գետերում նմուշառման արդյունքում աղտոտում չի հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում Կառավարության հետ հերթական հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը բարձրացրեց Թեղուտի պոչամբարի թունավոր ջրերի՝ Դեբեդ եւ Շնող գետեր լցվելու հարցը: Նա, մասնավորապես, հարցրեց՝ արդյո՞ք կա գնահատական, թե ինչպիսի վնաս է հասցվել բնությանը, ինչ միջոցներով է դա փոխհատուցվելու եւ ինչպես են դրանց հետեւանքները վերացվելու:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը իրականացրել է նմուշառման գործողություններ եւ չի հայտնաբերել սահմանային նորմաներից ավելի աղտոտում:

«Նախարարության համապատասխան տեսչական մարմինը իրականացրել է փորձանմուշ վերցնելու գործընթացը, եւ չի հայտնաբերվել սահմանային նորմաներից ավելի աղտոտում կամ առհասարակ աղտոտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում