Սփյուռք

«Արմենպրես»-ի տնօրենը Լիբանանում հյուրընկալվել է «Արարատ»-ի խմբագրատանը

2 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի տնօրենը Լիբանանում հյուրընկալվել է «Արարատ»-ի խմբագրատանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը փետրվարի 5-ին Բեյրութում հյուրընկալվել են «Արարատ»-ի խմբագրատանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հյուրերը Լիբանան են մեկնել «Զարթոնք» օրաթերթի հիմնադրման 80-ամյակի հանդիսությանը մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում արծարծվել են մամուլի զարգացմանն ու ապագային առնչվող թեմաներ, հնչել են տարբեր տեսակետներ, անդրադարձ է կատարվել 2018-ին «Արմենպրես»-ի 100-ամյա հոբելյանին:

Արամ Անանյանը խոսել է լրատվական գործակալության աշխատանքի առանձնահատկությունների մասին` նշելով, որ այս տարի «Արմենպրես»-ը բազմաթիվ ուղղություններով բազմալեզու ծրագրեր է պատրաստվում կյանքի կոչել: Նա ընդգծել է, որ «Արմենպրես»-ը միշտ պատրաստ է փոխգործակցության` համադրելով միասնական աշխատանքային ծրագրերը:

Հյուրերը ողջունել են «Արարատ»-ի հիմնադրման 80-ամյակը, շնորհավորել տնօրինությանն ու խմբագրական կազմին` նրանց մաղթելով հարատև հաջողություն:

«Արարատ»-ը հիմնադրվել է 1937թ. նոյեմբերին: Այն լիբանանահայության կյանքում ունեցել է կարևոր նշանակություն և թողարկել է քաղաքական, լրատվական, մշակութային և մարզական հարուստ բովանդակություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում