Անչափահասներից խաղադրույք ընդունելու դեպքում խիստ պատիժ կկիրառվի. ԱԺ-ն ընդունեց ՀՀԿ-ի և «Ելք»-ի նախագծերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներում և խաղատներում անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար այսուհետև խիստ պատիժ կկիրառվի, իսկ անչափահասների՝ խաղատներ մուտքն արգելելը կկարգավորվի օրենքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀԿ և «Ելք» խմբակցություններ նախագծերը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»: ՀՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին միաձայն կողմ քվեարկեց 98 պատգամավոր: Օրենքով խստացվում է անչափահասների կողմից խաղադրույք ընդունելու պատիժը: Եթե նախկինում անչափահասի կողմից խաղադրույք ընդունելը ենթադրել է 200 հազար դրամ տուգանք, ապա նոր օրենքով նման իրավիճակում խաղատները և բուքմեյքերական գրասենյակները առաջին անգամ կտուգանվեն 2 միլիոն դրամով, երկրորդ անգամ՝ 5 միլիոն դրամով, երրորդ անգամ՝ 10 միլիոն դրամով, իսկ չորրորդ անգամ խախտում թույլ տված ընկերությունը կզրկվի լիցենզիայից:

«Ելք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը միաձայն կողմ քվեարկեց 99 պատգամավոր: Այսուհետև խաղատները պարտավոր կլինեն ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ այլ փաստաթուղթ, որը կպարունակի տվյալներ նրա տարիքի վերաբերյալ: Նոր օրենքով քաղաքացիները նաև իրավունք կունենան սահմանափակել իրենց մուտքը խաղատներ, եթե մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով ճանաչվել է սահմանափակ գործունակ:

Հայերեն Русский

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև