«Pixar» անիմացիոն ստուդիան պատրաստվում է նկարահանել մուլտֆիլմ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների մասին
1 րոպեի ընթերցում
![«Pixar» անիմացիոն ստուդիան պատրաստվում է նկարահանել մուլտֆիլմ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/921360.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Pixar» անիմացիոն ստուդիան պատրաստվում է նկարահանել մուլտֆիլմ, որում գլխավոր հերոսները լինելու են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «lenta.ru»-ին, այս մասին տեղեկացնում է «La Jugada Financiera»-ն:
Հաղորդվում է, որ ներկայումս կատալոնացիները բանակցություններ են վարում ամերիկացի ռեժիսորների հետ, որպեսզի նկարահանվի անիմացիոն մուլտֆիլմ: «Բարսելոնա»-ի և «Pixar»-ի մենեջերներն արդեն կապ են հաստատել: Մուլտֆիլմի միջոցով «Բարսելոնա»-ն նպատակ ունի մեդիադաշտում ավելացնել իր ճանաչելիությունը: