Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ընդգրկվել է «Սահմանադրությունը քննարկող հանձնաժողովի» կազմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը սիրիական հարցով Սոչիում կայացածազգային երկխոսության համաժողովը կարևոր քայլ է համարում, որին նա մասնակցել է որպես Սիրիա-Հայաստան Խորհրդարանական բարեկամանական խմբի նախագահ: «Իմ կարծիքով Սոչիի ժողովը շատ կարևոր է, քանի որ տեղի ունեցավ այն պահին, երբ Սիրիայում ահաբեկչության դեմ հաղթանակներ արձանագրվեցին: Սոչիի ժողովը փաստեց, որ Սիրիայում քաղաքական գործընթացը սկսում ու շարունակվում է Սիրիական ղեկավարությամբ` առանց դրսի միջամտությունների»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայազգի պատգամավորը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ժողովի արդյունքում ձևավորված «Սահմանադրությունը քննարկող հանձնաժողովի» անդամ է: «Ժողովի ավարտին հրապարակված հայտարարությունը ինքնին բացահայտում է, որ սիրիացիները մեծամասնությամբ կառչած են ազգային սկզբունքներին և Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-հավելեց Նորա Արիսյանը:

Սիրիայի հարցով ազգային երկխոսության համագումարը կայացել է հունվարի վերջին Սոչիում: ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրավիրվել է սիրիական հասարակության 1000-ից ավելի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք գործընկերներ: Մասնակիցները նաեւ հանդես են եկել ազատ ընտրությունների անցկացման օգտին, որոնք պետք է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդյունքներով դրա մասնակիցները համաձայնության են եկել կազմելու սահմանադրական հանձնաժողով, որը կունենա 150 անդամ:

Հայերեն العربية English Русский

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը