ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Yamazaki 50 Years մակնիշի միաածիկ մեկ շիշ վիսկին Հոնկոնգի Sotheby՚s աճուրդում վաճառվել Է գրեթե 299 հազար դոլար ռեկորդային գումարով:
Դա, ինչպես փետրվարի 2-ին հայտնել Է Yomiuri shimbun թերթը, ամենաբարձր գինն Է, որը երբեւԷ վճարվել Է ճապոնական արտադրության ալկոհոլի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Yamazaki 50 Years մակնիշի վիսկին վաճառքի Է հանվել 2011 թվականի դեկտեմբերին ընդամենը 150 շիշ քանակով: Խմիչքը պատրաստված Է հատուկ մշակված ընտիր ածիկի հիման վրա եւ առնվազն 50 տարի հնորակացված Է ճապոնական կաղնու տակառներում:
2011 թվականին Yamazaki 50 Years-երը Ճապոնիայում վաճառվել են մեկ շիշը 1,05 միլիոն իենով (շուրջ 9,5 հազար դոլարով): Ամբողջ խմբաքանակն արագորեն գնվել Է հավաքորդների եւ սիրողների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: