Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարը երկօրյա այցով մեկնում է Արցախի Հանրապետություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ մշակույթի նախարարը երկօրյա այցով մեկնում է Արցախի Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արցախ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախի Հանրապետության մշակույթի , երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ հուշագիր կստորագրվի՝ պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին։

Փաստաթուղթը նախատեսում է ոլորտային փոխգործակցություն, համագործակցություն պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման, հնագիտական հրատապ պեղումների, հուշարձանների կադաստրի վարման ոլորտներում և այլն։

Ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր։

Արցախի իր պաշտոնակից Սերգեյ Շահվերդյանի հետ Արմեն Ամիրյանը քննարկելու է նաև կոնկրետ հնարավորությունները՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մի շարք միջոցառումներ նաև դեպի Արցախ ընդլայնելու համար (միջոցառումները Հայաստանում մեկնարկելու են 2018թ. գարնանը՝ շարունակվելով մինչև նոյեմբեր)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում