Life

Apple-ը ռեկորդային հասույթ Է արձանագրել

1 րոպեի ընթերցում

Apple-ը ռեկորդային հասույթ Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան հայտարարել Է 2018 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում հասույթի ռեկորդային մակարդակի մասին:

Ինչպես հետեւում Է ընկերության հաշվետվությունից, 2017 թվականին դեկտեմբերի 30-ին ավարտված առաջին եռամսյակում հասույթը մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճել Է 13 տոկոսով՝ մինչեւ 88,3 մլրդ դոլար:

«Մենք հուզմունքով ենք հայտնում Apple-ի պաշտմության մեջ խոշորագույն եռամսյակի մասին, աճը համատարած Էր, ներառյալ այֆոնների նոր շարքից ստացված հասույթը: iPhone Х-ը գերազանցեց մեր սպասումները»,-ասված Է մամուլի տեղեկագրում: Apple-ի զուտ շահույթն առաջին եռամսյակում գերազանցել Է 20 մլրդ դոլարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում