Սփյուռք

Ժիրայր Ռեիսյանը մանրամասներ է ներկայացնում Սոչիից Սիրիա վերադարձող օդանավի հրթիռակոծության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ժիրայր Ռեիսյանը մանրամասներ է ներկայացնում Սոչիից Սիրիա վերադարձող օդանավի հրթիռակոծության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիից սիրիական պատվիրակության առաջին խումբը փոխադրող օդանավը փետրվարի 2-ին Դամասկոսի միջազգային օդակայանում վայրէջք կատարելու պահին ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Սիրիայի հայկական պարբերական «Գանձասար»-ին:

Պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ով պարբերականին մանրամասներ է փոխանցել դեպքի վերաբերյալ:

«Օդանավի վայրէջք կատարելու պահին առաջին հրթիռն ընկավ օդանավից մի քանի մետր այն կողմ, ապա երկու հրթիռներ եւս թիրախ դարձրեցին օդանավը։ Բարեբախտաբար վիրավորներ չեղան: Օդանավն էլ չի վնասվել: Համապատասխան ուժերն անմիջապես տվեցին անհրաժեշտ կարգադրություններ եւ պատվիրակության անդամներն ապահով կերպով դուրս բերեցին օդանավից, այնուհետև նաև օդանավակայանից»,-ասել է Ժիրայր Ռեիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում