Արցախյան պատերազմում Հայաստանից անհայտ կորած է համարվում 300 անձ. ապրիլյան պատերազմում անհայտ կորածներ չկան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի տվյալներով արցախյան պատերազմում Հայաստանից անհայտ կորածների թիվը մոտ 300 է. հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը վստահեցնում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմում անհայտ կորածներ չկան:

Միևնույն ժամանակ, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝ արցախյան պատերազմում Հայաստանից անհայտ կորած է համարվում շուրջ 400 մարդ: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ միայն Հայաստանում՝ ըստ ԿԽՄԿ-ի թարմացված ցուցակի, որը 2015 թ․ փոխանցվել է իշխանություններին, գրանցել են շուրջ 400 անհայտ կորած:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը բացատրեց հանձնաժողովի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տվյալների տարբերության պատճառը: Նա նշեց, որ հանձնաժողովի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մոտեցումները մի փոքր տարբերվում են: Անհայտ կորածների վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ցուցակները ավելի ուշ են սկսել կազմավորվել: Պատերազմից հետո Արցախից անհայտ կորածներից շատերի ընտանիքներ հետագայում տեղափոխվել են Հայաստան մշտական բնակության: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն այդ ցուցակները կազմել է հիմնականում ընտանիքների հետ զրույցների արդյունքում:

«Փաստորեն, նրանք տեղեկատվությունը հավաքել են նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքների հետ զրույցների արդյունքում, որոնք պատերազմի տարիներին բնակվել են Արցախում: Սա է տվյալների տարբերության հիմնական պատճառը»,- մանրամասնեց Արմեն Կապրիելյանը:

Հայերեն العربية English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա