Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները գոհ են Մակրոնի հետ դրական շեշտադրումներով հանդիպումից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրական շեշտադրումներ՝ դրական ակնկալիքներով. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի անցկացումն այսպես բնորոշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Հետաքրքրական երեկո էր, որովհետև առաջին պաշտոնական մեր հանդիպումն էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրա հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է: Նախագահի առջև մեր խոսքը ներկայացրեցինք Թուրքիայի, Ադրբեջանի, Արցախի հարցով, խոսեցինք ֆրանսահայ համայնքի մտահոգությունների մասին` Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցի հետ կապված: Մեր բոլոր պատգամները փոխանցեցինք: Ի դեպ, շատ կարևոր էր, որ պարզապես ելույթներ չհնչեցին, երկխոսություն եղավ նախագահի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:

Նա Ֆրանսիայի նախագահի ելույթից մի քանի կարևոր շեշտադրում առանձնացրեց, նախ այն, որ Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրվի: Դրանից բացի, նա առանձնացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գործընթացին նոր ընթացք տալու դիտարկումը:

Իր խոսքում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Արցախի խնդրին` նշելով, որ Ֆրանսիան իր աշխատանքը կակտիվացնի դիվանագիտական դաշտում:

«Ես իմ խոսքում իրեն հրավիրեցի Արցախ: Ֆրանսիայի նախագահն ասաց, որ մեզ հետ կգա Արցախ, երբ խնդիրը լուծված լինի: Սա նշանակում է, որ նա պատկերացնում է այցելություն` հայկական Արցախ»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքը կայացել է հունվարի 30-ին, մասնակցել է 500 անձ: Ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ