Life

Մերկ Հադիդ քույրերի լուսանկարը սուր քննադատություն Է հարուցել սոցիալական ցանցերում

1 րոպեի ընթերցում

Մերկ Հադիդ քույրերի լուսանկարը սուր քննադատություն Է հարուցել սոցիալական ցանցերում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Vogue հանդեսի մարտ ամսվա համարի համար մոդելներ Ջիջի եւ Բելլա Հադիդների լուսանկարը սուր քննադատություն Է հարուցել սոցիալական ցանցերում: Լուսանկարը, որտեղ քույրերը պատկերված են մերկ՝ իրար հանգուցված ոտքերով, Համացանցի օգտատերերը որակել են սոսկալի, նողկալի եւ մտահոգիչ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News-ը: Լուսանկարը հրապարակվել Է հունվարի 30-ին բրիտանական Vogue-ի Twitter-օգտահաշվում: Յուզերները նշել են, որ քույրերի այդ կեցվածքը զուգորդվում Է արյունապղծության հետ: Ոմանք ուշադրություն են հրավիրել, որ լուսանկարում Բելլայի դեմքը գործնականում անճանաչելի Է, եւ հանդեսի աշխատակիցներին մեղադրել են Photoshop-ի կիրառման մեջ: Բելլա եւ Ջիջի Հադիդները նախկին հոլանդացի մոդել Իոլանդա Հադիդի դուստրերն են: Ջիջին, որը ծնվել Է 1995 թվականին, իր քրոջից մեծ Է ընդամենը 18 ամսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում