Լատինական Ամերիկայում հայերը պետք է ցույցերով դիմավորեին Էրդողանին. նա չեղարկել է այցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկա այցի չեղարկումը զուգադիպել է այդ երկրներում հայկական համայնքի կողմից նախատեսվող բողոքի ցույցեր կազմակերպելու որոշման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Prensa Armenia գործակալությունը:

Թուրքիայի նախագահը պատրաստվում էր փետրվարի 5-ին Վատիկան, ապա Իտալիա այցելելուց հետոմեկնել Լատինական Ամերիկայի երկրներ: Սակայն վերջին օրերին տեղական շատ պարբերականներ սկսել էին գրել այն մասին, որ Ուրուգվայում հայկական համայնքը խիստ դժգոհ է այդ այցի կապակցությամբ: Բացի այդ, հայտնի էր դարձել, որ Էրդողանի այցի դեմ պատրաստվում են բողոքի ցույցեր իրականացնել:

Թուրքիայի կառավարության մի շարք գործակալներ անգամ այս շաբաթ այցելել էին Ուրուգվայ՝ ապահովելու նախագահի անվտանգությունը:

Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբից հայտնել են, որ Էրդողանի հնարավոր այցի վերաբերյալ քննարկումները ցույց են տվել, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման թիրախը Ուրուգվայն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման իր քաղաքականությամբ:

Փետրվարի 5-ին Էրդողանը պետք է այցելեր Վատիկան և Իտալիա, այնուհետև Բրազիլիա, Ուրուգվայ և Վենեսուելա: Սակայն Թուրքիայի նախագահականից հայտարարություն է արվել, որում նշվում է, թե նախագահի արտերկրա այցը կսահմանափակվի միայն Վատիկանով և Իտալիայով: Թե որն է Լատինական Ամերիկա այցը չեղարկելու պատճառը, դեռևս հայտնի չէ:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին