Պետական պահպանություն իրականացնող մարմնին տրվելու է պետական կառավարման համակարգի մարմնի կարգավիճակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետական պահպանություն իրականացնող մարմնի կարգավիճակը՝ տալով նրան պետական կառավարման համակարգի մարմնի կարգավիճակ՝ համապատասխան լիազորություններով:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքում» և հարակից օրենքներում փոփոխություններով առաջարկվում է պետական պահպանությունն իրականացնող մարմնին՝ պետական պահպանության ծառայությանը տալ նոր կարգավիճակ՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին, հստակեցնել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պետական պահպանություն տրամադրելու կարգն ու պայմանները,ամրագրել պետական պահպանության ծառայության ծառայողների ծառայության պայմանները, կարգը և ծառայության իրականացման հետ կապված այլ հարցեր:

Ըստ նախագծի` պետական պահպանություն է տրամադրվելու Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին:

«Հանրապետության նախագահին, վարչապետին և Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն է տրամադրվելու իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուին՝ մինչև վարչապետ նշանակվելու հարցի լուծումը: Նրանք իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է e-draft.am համակարգում տեղադրված նախագծում:

Վարչապետին, նրա նշանակվելուց հետո, տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում:

«Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

Պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին»,- ասված է նախագծում:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի պետական պահպանության ծառայության նոր կարգավիճակը՝ որպես Սահմանադրության 159-րդ հոդվածի իմաստով պետական կառավարման համակարգի մարմին:

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին