Ավելի քան 70 սպայական ընտանիք կնշի իր բնակարանամուտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվա միջոցառումների շրջանակում Երևանում շահագործման կհանձնվի բնակելի շենք զինծառայողների համար: Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած տոնական համերգի ժամանակ իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ պաշտպանոթյան նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ավելի քան 70 սպայական ընտանիք կնշի իր բնակարանամուտը: Նրանց մեջ է հրետանային դիվիզիոնի հրամանատար, Զինված ուժերում 20 տարվա անթերի, այդ թվում երկար տարիներ առաջնագծում ծառայություն անցած փոխգնդապետ Հարությունյանը, նրա տիկինը Գայանեն և որդիները: Թող ձեր նոր օջախում մշտապես թևածեն սերն ու համերաշխությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ 70 բանակարանն ակնհայտորեն անբավարար է հազարավոր սպաներ ունեցող բանակի համար: Նոր օերնսդրությամբ նախատեսված կարգով արդեն այս տարի կմեկնարկի սպայական անձնակազմի համար գերմատչելի բնակարանների հիպոթեկային ծրագիրը: Այն թույլ կտա յուրաքանչյուր տարի լուծել 500 սպայական ընտանիքի բնակարանի խնդիր:

«Այնպես որ, սպայական մասնագիտություն ընտրող երիտասարդն արդեն ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս, վստահ կլինի, որ լուծված է իր ապագա ընտանիքի սոցիալական կարևորագույն հարցը»,-ասաց նախարարը:

Հայերեն

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ