Հասարակական

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհել է բարձրագույն զինվորական կոչումներ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհել է բարձրագույն զինվորական կոչումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բանակի օրվա առթիվ hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար շնորհեց բարձրագույն զինվորական կոչումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարգևատրման արարողությունը կայացավ Նախագահական նստավայրում:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին հանձնեց գեներալ-գնդապետի զինվորական կոչումը խորհրդանշող ուսադիրները:

Նախագահը գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանին, ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերիկ Քոչարյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում