Լինել անաչառ, շարժվել ժամանակի շնչով. Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է հիմնադրման 110-ամյակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռքը պահել հասարակության զարկերակի վրա, լինել անաչառ, շարժվել ժամանակի շնչով. Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է իր հիմնադրման 110-ամյակը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն, անդրադառնալով թերթի անցած ուղուն, նշեց, որ 1908 թվականին Թուրքիայում հայկական թերթ հրատարակելը հեշտ չի եղել: Այդուհանդերձ, այդ գործի ակունքներում կանգնած գործիչները կարողացել են հասնել դրան:

«Դժվարին ժամանակներում լույս տեսած թերթը կարողանում էր ձեռքը հասարակության զարկերակի վրա պահել, իր էջերում հրատապ թեմաներ առաջ քաշել: Ասեմ, որ այս 110 տարվա ընթացքում «Ժամանակ» թերթը կարելի է ասել մշտապես գործել է, ժամանակ առ ժամանակ փոքր դադարներ են եղել, սակայն շարունակել է աշխատել: Եղել է ժամանակ, երբ այդ պահի քաղաքական գործընթացներով պայմանավորված թերթի աշխատանքը դադարեցվել է, սակայն հաջորդ օրը բոլորովին այլ անվամբ այն հրատարակվել է»,-ասաց Արա Գոչունյանը:

Հոբելյանական տարվա շրջանակում Երևանում հունվարի 26-ին նախատեսված է միջոցառում, որն, ըստ արժանվույն կազմակերպելու համար, Արա Գոչունյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Միջոցառմանը նախատեսված է գրքերի շնորհանդես, տեսանյութի ներկայացում, որը պատմելու է «Ժամանակ»-ի անցած ուղու մասին:

«Մեկ դարից ավելի պատմություն ունեցող «Ժամանակ»-ն ականատես է եղել պատմական կարևորագույն իրադարձությունների, այդ թվում՝ վերապրել է Հայոց Ցեղասպանությունը»,-ասաց նա: Արա Գոչունյանը նկատեց, որ թերթի հրատարակման առաջին տարիներին այն բավական մեծ ընթերցողների բանակ ուներ: Լույս էր տեսնում 15 հազար օրինակով, և տարածվում էր աշխարհի տարբեր երկրներում: Այսօր թերթի միջոցները սուղ են, այն լույս է տեսնում 1000-1500 օրինակով: Կրկին տարածվում է աշխարհի տարբեր երկրներում, սակայն կայքի միջոցով այն ավելի շատ հասանելի է:

«Ժամանակ»-ի 110-ամյա անցած ուղում ամենամեծ ձեռքբերումը Արա Գոչունյանը համարեց խորը ավանդույթների շարունակողը մնալը: Նա ընդգծեց, որ ավանդույթները պահելով` փորձում են ստացած ժառանգության վրա նոր բան ավելացնել:

Արա Գոչունյանը նշեց, որ թեև թերթը ժամանակին փոքր դադարներ է ունեցել, սակայն այսօր փակվելու վտանգի առջև կանգնած չէ: Մինչդեռ արևմտահայերենի գոյությունը լուրջ մարտահրավերի առջև է:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ նախագահի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին, Արա Գոչունյանը նշեց, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները բնականոն դարձնելու պահը հասունացած չէ:

«Գործնականորեն ոչ մի տարբերություն չկա՝ հայ-թուրքական արձանագրություններն ուժի մեջ կմնան, թե ոչ: Մյուս կողմից, Երևանի նախաձեռնությունը չի կարելի ստորագնահատել: Մենք, իհարկե, շատ կուզենայինք, որ երկու երկրների միջև հարաբերություններ հաստատվեն, սակայն այս պահի դրությամբ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները բնականոն դարձնելու պահը հասունացած չէ, այդ բեկումնային պահից բավական հեռու ենք»,- ասաց նա:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ