Գիտնականները նոր մոտեցում են կիրառելու արտերկրային կյանքի որոնման խնդրի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները մտադիր են նոր մոտեցում կիրառել այլ մոլորակների վրա կյանքի որոնման խնդրի նկատմամբ: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Science Advances հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտական աշխատության մեջ նշված Է, որ մինչ օրս հետազոտողները մոլորակի վրա կյանքի հիմնական ցուցանիշ են համարել մթնոլորտում թթվածնի առկայությունը: Ըստ որում հաշվի չեն առնվել այլ կարեւոր հատկանիշներ, որոնք կոչվում են կենսասիգնատուրներ, որոնք նշում են մոլորակի վրա կենդանի օրգանիզմների հնարավոր գոյությունը:

Գիտնականները կարծում են, որ մոլորակի վրա կյանքի գոյության այլ հատկանիշներ են մեթանի եւ ածխաթթվական գազի բավականաչափ քանակությունը, հեղուկ վիճակում ջրի առկայությունը մակերեւույթին, ինչպես նաեւ ածխածնի մոնոօքսիդի բացակայությունը:

«Մեր հետազոտությունը ցույց Է տալիս, որ սույն համակցությունը կյանքի առկայության համոզիչ ցուցանիշ Է»,- հայտարարել Է հետազոտության հեղինակներից մեկը, որի խոսքը մեջբերում Է The Independent-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский