Մշակույթ

Ջիգարխանյանի ընկերը պատմել Է արտիստի վիճակի մասին

2 րոպեի ընթերցում

Ջիգարխանյանի ընկերը պատմել Է արտիստի վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է, որ նա իրեն նորմալ Է զգում հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած շաբաթ Սողոմոնյանը հայտնել Էր, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է վիրուսի պատճառով:

«Արմեն Բորիսովիչը դուրս Է գրվել, այժմ նա տանն Է, իրեն նորմալ Է զգում, հնարավոր Է՝ երկուշաբթի գնա թատրոն»,-ասել Է Սողոմոնյանը:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Արմեն Ջիգարխանյանը, որը հոսպիտալացվել Էր հունվարի 17-ին, դուրս Է գրվել Մոսկվայի Ն.Ի.Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցից: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է բժշկական շրջանակների մի աղբյուր, ռեժիսորի վիճակը բավարար Է:

Ջիգարխանյանը հոսպիտալացվել Էր Մոսկվայի իր թատրոնից: Ավելի վաղ հաղորդվել Է, որ բժիշկները նրա մոտ նեւրալգիա Էին կասկածում, նրանք նաեւ չԷին բացառում, որ արտիստը կարող Էր ախտահարվել վիրուսով: Կատարվել Է բուժզննում, սրտագրություն, ռենտգեն եւ այլ ընթացակարգեր, Ջիգարխանյանի մոտ ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել:

Հունվարի 21-ին բժիշկները Ջիգարխանյանին տեղափոխել Էին սրտաբանության բաժանմունք, որտեղ նա կարդիոմոնիթորինգ Է անցել, քանի որ բժիշկներն անհանգստացած Էին վիրուսի պատճառով սրտի աշխատանքի բարդացումներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում