Մշակույթ

Արմեն Ջիգարխանյանը հայտնվել Է հիվանդանոցում

1 րոպեի ընթերցում

Արմեն Ջիգարխանյանը հայտնվել Է հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է Մոսկվայի իր թատրոնից: Հունվարի 18-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է բժշկական շրջանակների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շտապ օգնությունն Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից հոսպիտալացրել Է Պիրոգովսկայա հիվանդանոց՝ հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: Բժիշկները նաեւ կասկածում են նեւրալգիա եւ որ արտիստը վարակվել Է վիրուսով»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ արտիստի մոտ ընդհանուր թուլություն Է դիտվում, բայց նա գիտակից վիճակում Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում