Լոռի բերդի ուրարտական գավաթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռի Բերդը Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարաշրջանների ամենանշանավոր հուշարձաններից է: Այն ներառում է ավելի քան մեկ ու կես հազարամյակ անընդմեջ միմյանց հաջորդող ժամանակաշրջաններ, սկսած միջին բրոնզի վաղ փուլերից մինչև Վանի թագավորության անկումը: Լոռի բերդի պեղումներից հայտնաբերված արվեստի ինքնատիպ գտածոները կարևոր տեղ են գրավում ոչ միայն Հայաստանի և Հարավային Կովկասի, այլև Մերձավոր Արևելքի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանն ասաց, որ Լոռի Բերդի 56-րդ դամբարանի գեղարվեստական բարձրարժեք իրերի մեջ առանձնանում է գավաթը, որը պատրաստված է արծաթյա թիթեղից՝դրվագման եղանակով: «Անոթի իրանը բոլորված է խոշոր հատիկազարդով հարդարված գոտիներով: Գավաթի կենտրոնական մասով անցնում է մարտակառքի և հեծյալների պատկերներով դրվագված գոտին՝ 4 սմ լայնությամբ: Գոտին արմավենիներով բաժանվում է երեք հատվածի: Առաջինում պատկերված է մարտակառք, որի թափքին կանգնած են երկու անձ: Առաջինը մորուքավոր կառապանն է՝սրածայր սաղավարտով և երկարաճիտ կոշիկներով: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, կառամարտիկն է, թեև, հնարավոր է, որ պատկերվածը թագավորն է: Վերջինս կանգնած է դեմքով դեպի ետ շրջված: Հագին երկարափեշ հագուստ է, գլխին՝սրագագաթ սաղավարտ, աջ ձեռքում վահան է, իսկ ձախում՝ նիզակ: Մարտակառքին լծված ձիու ճակատը զարդարված է եղջյուրանման փետրափնջով: Մարտակառքի ետևից սրընթաց արշավում են երեք սաղավարտակիր, մորուքավոր հեծյալներ: Հեծյալները մի ձեռքով պահում են սանձերը, մյուսով՝մտրակում ձիերին: Ձիերը շքեղորեն հանդերձավորված են, վզին կրում են գոտիներ, թամբի վրա՝ զարդարուն ծածկոցներ: Բաշերը խնամքով կտրած են և հարդարված, պոչերի ծայրին փնջիկներ են, ոտքերին նշված են սմբակները»,-պատմեց նա:

Ջուլիետտա Կարապետյանի խոսքով` հորինվածքի սյուժեն հայտնի է հին արևելյան՝ուրարտական և ասորեստանյան քանդակարվեստից: Այսպես, գործող անձիք կրում են ուրարտացիներին բնորոշ հանդերձանք և սպառազեն: «Ձիերի հանդերձավորումը և ձիու գլխի հարդարանքը ևս կրում են հին արևելյան ոճական ազդեցությունը: Թեև ձիերի պատկերները լիովին տարբերվում են ուրարտական կամ ասորեստանյան նրբիրան և երկարավիզ և կապված պոչերով նժույգներից»,-ասաց ավագ գիտաշխատողը, հավելելով, որ մեկ ձեռքով ձիերի գավակին հարվածող ձիավորներ հայտնի են Արինբերդի ուրարտական դամբարանի բրոնզե գոտու որսի տեսարանի մեջ:

Կերպարների ճտքավոր կոշիկները նման են Կարմիր բլուրի կոշկաձև անոթներին: Ինչ վերաբերում է արմավենիների պատկերներին՝դրանք առավել տարածված են եգիպտա-ասորա-բաբելոնական միջավայրում: «Այսպիսով, գավաթի զարդագոտին իր թեմատիկայով և պատկերագրությամբ հին արևելյան է, ուրարտական և ասորական հետաքրքրիր տարրերի առկայությամբ»,-նշեց Կարապետյանը:

Հայերեն English Русский

Ռուսաստանի ՀՆԱ–ն 2024–ին աճել է 4.1 տոկոսով. Միշուստին

Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր  «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում

Գլխավոր դատախազը Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԱՄՆ-ից Մեքսիկա է արտաքսվել մոտ 11 հազար միգրանտ

Թրամփի վարչակազմը կպահի USAID-ի հիմնական անձնակազմից 611 աշխատակցի

ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

Փարիզում կայացել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին առնչվող գիտաժողով

Հայտնի են կանանց ծանրամարտի մեծահասակների առաջնության բոլոր մրցանակակիրները

Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը

Վրաստանի խորհրդարանում նոր քաղաքական խումբ կստեղծվի