Հասարակական

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

1 րոպեի ընթերցում

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը, որում Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 միավորից ստանալով 45-ը (յուրաքանչյուր երկիր գնահատվում է 100 բալանոց համակարգով, որտեղ առավելագույն բալեր ստացած երկրները համարվում են ամենաազատները):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում քաղաքական իրավունքները գնահատվել են 7-ից 5 միավորով, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 7-ից 4:

Մասամբ ազատ երկիր է ճանաչվել նաև Արցախը՝ 30 միավորով:

Հարևան Վրաստանը ճանաչվել է մասամբ ազատ, Ադրբեջանը, Իրանն ու Թուրքիան՝ անազատ:

Ընդհանուր առմամբ, ազատ է ճանաչվել ինդեքսում ներառված երկրների 45 տոկոսը, 30 տոկոսը՝ մասամբ ազատ, իսկ 25 տոկոսը՝ անազատ:

Զեկույցի հեղինակները նշել են, որ վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդավարությունն առերեսվել է լրջագույն ճգնաժամի: 12 տարվա ընթացքում 113 երկիր գրանցել է հստակ հետընթաց և միայն 62-ի մոտ է գրանցվել հստակ առաջընթաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում