Սփյուռք

Վրաստանում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացու առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացու առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։

Հունվարի 13-ին հայտնի էր դարձել, որ Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և նրանից մեծ գումար հափշտակել: 31-ամյա Արթուր Սուքիասյանը Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է:

Սուքիասյանը հունվարի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու տղամարդիկ բութ առարկայով հարվածել են նրա գլխին , այնուհետև հափշտակել 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիի «Լիլո» շուկա` իր խանութների համար ապրանք ձեռք բերելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա մոտ մեծ գումար է եղել:

Սուքիասյանին տեղափոխել էին հիվանդանոց, հանցագործները դեռևս չեն ձերբակալվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում