Մշակույթ

Հովհաննես Այվազովսկու հոբելյանին նվիրված ցուցահանդեսը երկարաձգվել է մեկ ամսով

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Այվազովսկու հոբելյանին նվիրված ցուցահանդեսը երկարաձգվել է մեկ ամսով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային պատկերասրահը, հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի նկատմամբ, այն երկարաձգել է ևս մեկ ամսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 14-ին: Ներկայացված են 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ: Մխիթարյան միաբանությունից Հայաստան է բերվել նկարչի հանրահայտ «Քաոս» կտավը:

Ցուցահանդեսն ունեցել է աննախադեպ թվով այցելուներ՝ շուրջ 44 000 արվեստասեր: Նրանցից 18 000-ը եղել են դպրոցականներ, 20 000-ը պարզապես քաղաքացիներ, 8000-ը՝ թոշակառուներ և 7000-ը՝ ուսանողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում