Հաշմանդամություն ունեցող զինծառայողների բժշկական կենտրոնը հագեցվելու է արդիական սարքավորումներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին ամրացված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու լիազորություն տալու մասին որոշման նախագծին:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին լիազորել իրեն ամրացված ք. Երևան, Աբովյան 58, գլխավոր մասնաշենքի (թիվ 1 կլինիկա-հիվանդանոց) 1711,47 քառակուսի մետր տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը:

«Հայաստանում կան մոտ 9 000 նախկին զինծառայողներ, ովքեր զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն են ձեռք բերել, կամծառայողական պարտականությունները կատարելիս, կամ ծառայության ընթացքում հաշմանդամ են դարձել: Նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Ըստ նախարարի, արդեն իսկ ավարտին են մոտենում վերանորոգման աշխատանքները: «Կենտրոնը լինելու է ամենաարդիական սարքավորումներով՝ ունենալով վերջին խոսքի տեխնիկական զինվածություն»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով