Անցած դեկտեմբերին սպառողական շուկայում գնաճը կազմել է 1.5 տոկոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6 տոկոս գնաճով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1 տոկոսով:

2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների՝ 1.2-2.4 տոկոս գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2 տոկոսով:

2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.6 տոկոս, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 105.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.7 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 99.5 տոկոս: 2017թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 0.1 տոկոս նվազում):

2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար դիտարկվող 452 անվանում սպառողական ապրանքներից (ծառայություններից) 262–ը ունեցել են գնաճի, 164-ը՝ գնանկման միտում, իսկ 26-ի գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում