Մշակույթ

ՀՀ դեսպանը հանդիպել է Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը հանդիպել է Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը և Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը հունվարի 9-ին հանդիպում են ունեցել:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման սկզբին դեսպան Արզումանյանը խոսեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հայ-դանիական կապերի զարգացման և խորացման հնարավորությունների ու հայկական կողմի պատրաստակամության մասին: Դեսպանը նշեց Դանիայում հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու, մշակութային համատեղ միջոցառումների անցկացման և մշակութային փոխանակումների իրականացման գործում Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարության հետ համագործակցության կարևորությունը:

Նախարար Մեթե Բոկը ներկայացրեց նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստան այցից իր տպավորությունները` հիացմունք հայտնելով երկրի հարուստ պատմության, ավանդությունների և հայ ժողովրդի ինքնության պահպանմանն ուղղված ջանքերի առիթով: Նա հավաստիացրեց, որ կանի առավելագույնը Հայաստանի և Դանիայի դռները միմյանց համար բացելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ մշակույթի նախարարության և ԴԹ մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի տեքստի վերջնական համաձայնեցմանն ու հնարավորին շուտ ստորագրմանը, ինչը խթան կհանդիսանա մշակութային ծրագրերի նախաձեռնման և իրագործման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում