Հասարակական

ՀՀ Նախագահը տոնական օրերին եղել է Հայաստանում. Վլադիմիր Հակոբյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը տոնական օրերին եղել է Հայաստանում. Վլադիմիր Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

«ՀՀՆախագահՍերժՍարգսյանը տոնական օրերին եղել է Հայաստանում: Որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ Նախագահն այդ օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնեց Հակոբյանը:

Անդրադառնալով Սուրբ ծննդյան պատարագին Սերժ Սարգսյանի ներկա չլինելու և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին հրապարակումներին՝ ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ասաց, որ դա ապատեղեկատվություն է: «Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, այդ ընթացքում նա գտնվել է տանը»,- նշեցՎլադիմիր Հակոբյանը՝հավելելով, որ նախօրեին այդ մասին համապատասխանպարզաբանումն արդեն տվել է:

Հայկական մի շարք լրատվամիջոցները հրապարակումներ էին արել այն մասին, թե ՀՀ Նախագահ Սարգսյանը հունվարի 3-ին եղել է Մոսկվայում, իսկ դրանից առաջ՝ հունվարի 1-2-ը՝ եվրոպական երկրներից մեկում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում