ՊՆ դիմում-բողոքների հանձնաժողովում ստացված հիմնական բողոքները կապված են զորակոչիկների առողջական խնդիրների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային զորակոչի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովում ստացված դիմումների մեծ մասը վերաբերում է զորակոչիկների առողջական խնդիրներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը նշեց, որ նախկինում էլ դիմում-բողոքների հիմնական մասը վերաբերվել է առողջական խնդիրներին:

«Նախկինում էլ էր այդպես` բողոքների 90 տոկոսից ավելին վերաբերում էր առողջական խնդիրներին: Դեկտեմբերին ստացել ենք 100 դիմում, հիմա 110-ին մոտ դիմում ունենք: Դիմումներից 100-ն արդեն լսել ենք, մնացածներն էլ կլսվեն սահմանված կարգի համաձայն և համապատասխան ժամկետներում»,- ասաց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ դիմում-բողոքների մեծ մասը վերաբերում է սրտի, հենաշարժական համակարգի, աչքի, հոգեկանի հետ կապված առողջական խնդիրներին: Գեղամ Հարությունյանը հայտնեց, որ լինում են դեպքեր, երբ իրենց հանձնաժողովը որոշում է կայացնում, որ բժշկական հանձնաժողովի կայացրած որոշումը սխալ է: «Մենք քննարկված դիմումների 2/3-ին ընթացք ենք տվել, սակայն դա չի նշանակում, որ բժշկական հանձնաժողովների եզրակացությունները սխալ ենք համարել բոլոր դեպքերում»,- մանրամասնեց Հարությունյանը:

Լինում են դեպքեր, երբ հանձնաժողովը միջամտում է գործընթացին` նկատի ունենալով, որ անհրաժեշտ է ևս մեկ հետազոտություն կամ նորից քննության առնել հարցեր, որոնք, միգուցե, պատշաճ ուշադրության չեն արժանացել:

Հայաստանում 2018 թ. ձմեռային զորակոչը մեկնարկել է հունվարի 8-ին։ Զորակոչի մեկնարկին կենտրոնական զինվորական հավաքակայանում զորակոչիկների հետ հանդիպեցին և իրենց խորհուրդներով նրանց քաջալերեցին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով