Սաթիկ Սեյրանյանը ժուռնալիստների միության առաջիկա անելիքներից կարևորեց համալսարան-պրոֆեսիոնալ լրագրողներ կապն ակտիվացնելը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համալսարան-պրոֆեսիոնալ լրագրող կապի ակտիվացումը, լրագրողների նկատմամբ սպառնալիքների, ճնշումների դեպքերում փաստաբանի միջնորդությունը ժուռնալիստների միության առաջիկա անելիքներից են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի ժուռնալիստների միության առաջիկա անելիքներից խոսեց միության նորընտիր նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

«Միությունը փայլուն կանոնադրություն ունի, սակայն անհրաժեշտ է գործել: Իսկ դրա համար պետք է հասկանալ, թե ինչ մարդկային ռեսուրս կա, ովքեր են ուզում միավորվել: Ես կամ որևէ մեկը միայնակ ոչինչ չենք կարող անել: Անհրաժեշտ է լուծել արհմիությունների խնդիրը, հասկանալ, թե ինչ վիճակում է: Պետք է լրատվամիջոցներում աշխատող փորձառու մասնագետներն մասնագիտական դասընթացներ անցկացնեն: Ինքս ԵՊՀ-ում «Ժուռնալիստի վարպետություն» առարկան եմ դասավանդում, և համալսարան-պրոֆեսիոնալ լրագրողներ կապն ակտիվացնելու անհրաժեշտություն եմ տեսնում»,-ասաց Սեյրանյանն ու հավելեց՝ դա կարող է անել միությունը:

Միության նախագահը նշեց նաև, որ մտածում է փաստաբանական որոշ ընկերությունների հետ պայմանավորվել կամ ունենալ իրավաբան, ով կարձագանքի լրագրողների հետ պատահած տարբեր միջադեպերին՝ ճնշումներին, սպառնալիքներին: «Կան անհատ լրագրողներ կամ խմբագրություններ, որոնք չեն կարող նման վճարովի ծառայություններով իրենց պաշտպանել: Միությունը կարող է խրախուսել լրագրողներին»-ասաց Սեյրանյանը:

Միության առաջնային քայլերից է նաև գույքագրումը, քանի որ կանոնադրությամբ միությունը կարող է տնտեսական գործունեություն ծավալել, նույնիսկ բաժնետոմսեր գնել և ծառայեցնել կանոնադրական նպատակների:

Ժուռնալիստների միության անդամատոմսերի վրա գրված է ՝«Խնդրում ենք Ձեր աջակցությունը»: «Ես չեմ ուզում, որ չորրորդ իշխանությունը ներկայացնող այս կարևոր օղակը խնդրողի դերում լինի: Չորրորդ իշխանությունը պետք է ազդեցություն ունեցող լծակ լինի»-ընդգծեց միության նախագահը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ընտրվել է դեկտեմբերի 28-ին կայացած 12-րդ համագումարում: Նախքան ընտրության մեկնարկը մի շարք անդամներ բողոքարկեցին ընտրության անցկացման ձևաչափը: Լավրենտի Միրզոյանն առաջարկեց ստեղծել համագումարը նախապատրաստող հանձնաժողով, տալ որոշակի ժամանակ՝ 1 կամ 2 ամիս, որից հետո միայն անցկացնել համագումարը և ընտրությունը: Անդամներից մի քանիսը որպես համագումարը և ընտրությունը հետաձգելու պատճառաբանություն նշեցին նաև այն, որ իրենց նախապես տեղյակ չեն պահել համագումարի անցկացման մասին: Այնուամենայնիվ, ընտրությունն անցկացվեց: Ի պատասխան բողոքողների՝ Սաթիկ Սեյրանյանն ասաց. «Ինձ համար զարմանալի չէին նման արձագանքները: Ելույթ ունեցողներից ո՞վ է 1997-ից հետո պահանջել համագումար անցկացնել, ո՞վ է պահանջել, որ խնդիրների դեպքում միությունն իր կողքին կանգնի: Չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո ես նոր համագումար հրավիրեմ»-եզրափակեց Սեյրանյանը:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում