Հասարակական

Հաստատվեց փախստականների և ապաստան ստացած անձանց բնակարաններով ապահովելու կարգը

1 րոպեի ընթերցում

Հաստատվեց փախստականների և ապաստան ստացած անձանց բնակարաններով ապահովելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հաստատեց փախստական ճանաչված և հանրապետությունում ապաստան ստացած անձանց բնակարաններով ապահովելու կարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Հայաստանում փախստական ճանաչված ու ապաստան ստացած անձանց տեղաբաշխման կարգը հաստատվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջոցների հաշվին կառուցված շենքերում և կառավարվում է կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության կողմից:

«Դա հնարավորություն կտա լուծել փախստականներին ժամանակավոր բնակարանով ապահովելու հարցը»,- ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում