Հասարակական

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաթիկ Սեյրանյանը Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սեյրանյանն ընտրվեց դեկտեմբերի 28-ին՝ միության 12-րդ համագումարում կայացած ընտրության արդյունքում՝ 57 կողմ և մեկ դեմ ձայնով:

Սեյրանյանը «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիրն է, նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարողը:

Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցների 41 ղեկավարներ և ներկայացուցիչներ հայտարարությամբ իրենց աջակցությունն էին հայտնել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը:

Ինքնաառաջադրվել էր նաև միության անդամ Հարություն Ծատրյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախկին նախագահն էր Աստղիկ Գևորգյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում