Պետպատվերի շրջանակում ներդրվում է ապահովագրության պայմանագրերի տրամադրման մեխանիզմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց 2004 թվականի մարտի 4-ին ընդունված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ արտոնյալ բժշկական օգնության մասին» որոշման մեջ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այժմ պետությունը բժշկական օգնության համար վճարում է բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում: «Առաջարկվում է ներդնել ապահովագրության պայմանագրերի տրամադրման մեխանիզմներ այն քաղաքացիների համար, ովքեր պետպատվերից օգտվելու իրավունք ունեն: Առաջարկվում է նաև կազմակերպության ու պետպատվերների մոնիտորինգի ֆինանսավորման շրջանակներում կիրառել առողջապահության էլեկտրոնային համակարգի տվյալները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: