Հայաստանում առաջին արևային մեքենան ստեղծում են` երկրում արտադրություն հիմնելու երազանքով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առաջին արևային մեքենայի ստեղծումը կամավորների և էնտուզիաստների ծրագիր է: Մի բան, որ անում են մասնագիտական հաճույքի համար և երազանքով, որ Հայաստանում կհիմնվի արևային էլեկտրական մեքենաների արտադրություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն ասաց, որ սա անձնական նախաձեռնություն է, որի նպատակը Հայաստանում արևային տեխնոլոգիաների` հատկապես էլեկտրատրանսպորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է: «Առաջին հանդիպումը հետաքրքրված անձանց հետ երկու մասի բաժանեցինք. առաջինը` զրոյից արևային մեքենա նախագծել ու կառուցելն է, երկրորդը` գործող որևէ հին մեքենա ամբողջովին էլեկտրական շարժիչով մեքենա դարձնելը։ Ցանկանում ենք ցույց տալ, որ հնարավոր է գործող մեքենաները փոխել էլեկտրական շարժիչի, հետագայում հույս ունենք, որ այն կդառնա տարածված պրակտիկա Հայաստանում»,-նշեց Հայկ Հարությունյանը:

Պաշտոնյայի խոսքով` մյուս կողմից`աշխարհի առաջատար էլեկտրամոբիլ արտադրող ընկերություններն իրենց հիմնական ինժեներներին ու աշխատակիցներին գտնում են այն խմբերից, որոնք մասնակցում են նման միջոցառումների։ Ավստրալիայում կա «Արևային մարտահրավեր» մրցույթը, որը 30 տարուց ավելի գործում է, ու բոլոր համալսարաններն ակտիվ մասնակցում են, յուրաքանչյուր թիմ իր արևային մեքենան է նախագծում: Այդ մեքենաները պետք է 3000 կմ ճանապարհ կարողանան անցնել։ «Մենք էլ ենք ուզում այստեղ նմանատիպ բան ստեղծել` հույս ունենալով, որ որոշակի հետաքրքրություն կառաջացնենք մասնագետների շրջանում: Նրանք այդ ուղղությամբ կաշխատեն այն երազանքով, որ Հայաստանում դրվի արևային էլեկտրական մեքենաների արտադրություն»,-ասաց փոխնախարարը:

Հայկ Հարությունյանը դժվարացավ ժամկետներ նշել, քանի որ այն լիովին կամավոր հիմունքներով կատարվող աշխատանք է: Բացի այդ` անհրաժեշտ կլինի հայթայթել ֆինանսավորման աղբյուրներ, քանի որ այս գաղափարը որևէ ծրագրի ներքո չի իրականացվում: «Ակտիվ աշխատանք է տարվում, ստեղծվել է աշխատանքային խումբ, փորձում ենք առաջ շարժվել: Այն լրիվ նոր ոլորտ է ու դժվար է Հայաստանում, օրինակ, մեքենաներ նախագծող մասնագետներ գտնել: Անհրաժեշտ են նաև որոշակի ֆինանսական միջոցներ, ամենայն հավանականությամբ` մասնավոր ընկերությունների և դոնոր կազմակերպությունների կդիմենք ֆինանսավորման առաջարկով»,-ասաց մեր զրուցակիցը:

Դեռևս նոյեմբերին փոխնախարար Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ու արևային մեքենա ստեղծելու գործում հետաքրքրված անձանց խնդրել միանալ գաղափարին:

Հայերեն English Русский

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հութիների բոլոր հարձակումների համար

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ՀՀ վարչապետը ՏԿԵ և արդարադատության փոխնախարարներ է նշանակել

Կանադայի նոր վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկության մասին

Պուտինն ու Թրամփը իրենք կսահմանեն հանդիպման ժամկետները. Պեսկով

Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

Երևան-Սևան ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածը մարտի 18-ին պարբերաբար միակողմանի փակվելու է քարաթափման աշխատանքների պատճառով

Պուտինի և Թրամփի զրույցի համար մի շարք հարցեր են նախապատրաստվում՝ հիմնականում ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ