Արցախ

ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Նյու Յորքի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Նյու Յորքի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն օրերս ելույթով հանդես է եկել Արցախին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ընդունելությունների դահլիճում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձ է կատարել անցնող տարվա ընթացքում Արցախի քաղաքական և տնտեսական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում