Life

Դանիայում բացել են աշխարհում ամենահարմարավետ բանտը

1 րոպեի ընթերցում

Դանիայում բացել են աշխարհում ամենահարմարավետ բանտը
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի Գունդսլեւ քաղաքի մերձակայքում բացել են աշխարհի ամենահարմարավետ բանտը, որը կրում Է Ստորստրյոմ անվանումը: Դրա շինարարությունը նստել Է մոտավորապես 160 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Բանտը նախատեսված Է 250 կալանավորների համար: Նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում Է չորս քառակուսի մետր մակերեսով բանտախուց՝ հեռուստացույցով, սառնարանով, պահարանով, մեծ պատուհանով եւ լողասենյակով: Բանտն ունի իր եկեղեցին, աղոթքների սրահը, մարզական հարթակներ, ընդհանուր սենյակներ, սեփական այգիներ եւ գյուղատնտեսական հանդակներ:

Ճարտարապետների մտահղացմամբ, բանտի պայմանները պետք Է նպաստեն կալանավորների վերադաստիարակմանը, այն նաեւ հաճելի վայր պետք Է լինի աշխատակիցների համար: Բանտի կառուցումը տեւել Է հինգ տարի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում