Հասարակական

«Երևան սիթի»-ի տարածքում գործող շուկայում սպանվել է 60-ամյա տղամարդ

1 րոպեի ընթերցում

«Երևան սիթի»-ի տարածքում գործող շուկայում սպանվել է 60-ամյա տղամարդ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նոր-Նորքի զանգվածում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել սպանություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, նախնական վարկածով` վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել 60-ամյա տղամարդուն:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում՝ սպանության հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մշակվել են վարկածներ և ձեռք են բերվել տվյալներ, որոնց ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ»,- ասաց Տռուզյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում