«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության 2018 թվականի ծրագրերում  ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացն է  

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն 2017 թվականին Հայաստան-Եվրամիություն համագործակցության ամենանշանակալի իրադարձությունն է համարում նոյեմբերի 24-ին երկու կողմերի միջեւ կնքված համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ կազմակերպության հիմնական ջանքերն ուղղված են եղել հենց այս համաձայնագրի ստորագրման գործընթացին:

«Սա ինչ-որ առումով կանխատեսելի իրադարձություն էր, եւ չնայած որոշ փորձագետներ ունեին կասկածներ, ես անձամբ չէի կասկածում, որ այն կստորագրվի: Այն, բնականաբար, բարձրացնում է Հայաստան-ԵՄ հարաբերությունները մի նոր մակարդակի, որը գոյություն չուներ նախկինում»,-ասաց նա:

Դիոգո Պինտոյի կարծիքով՝ Հայաստանն այժմ ունի առավելություն՝ լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ ընդլայնելով հարաբերությունները Եվրամիության հետ:

«Այն կարող է այս երկուսի համար լինել երկխոսության հարթակ, որտեղ բոլորը կարող են լինել շահավետ դիրքերում»,-ընդգծեց կազմակերպության ղեկավարը:

Նա նշեց, որ թեպետ կազմակերպության գործողությունների հիմնական առանցքը հենց այս համաձայնագիրն էր, այնուամենայնիվ, տարին հատկանշական էր նաեւ մի շարք այլ օրակարգային հարցերով՝ կապված Հայաստան-ԵՄ հարաբերությունների, արցախյան հակամարտության, Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի, հայաստանյան խորհրդարանական ընտրությունների հետ:

Անդրադառնալով ԵՄ-Արցախ համագործակցությանը, մասնավորապես, ԵՄ ավելի լայն ներկայացվածությանը Արցախում՝ Դիոգո Պինտոն ընդգծեց, որ այս հարցի շուրջ մեծ աշխատանք են տանում ԵՄ պաշտոնյաների հետ:

«Մենք նրանց համոզում ենք շարժվել մի ուղղությամբ, որն անվանում ենք «ներգրավվածություն առանց ճանաչման»: Եվրամիությունը ներգրավված է եղել մի շարք տարածքներում դեռեւս նախքան դրանց կարգավիճակի հստակեցումը. ինչու՞ պիտի նույն կերպ չվարվի նաեւ Արցախի պարագայում: Այո, այժմ բանակցություններ են ընթանում Արցախի վերջնական կարգավիճակը հստակեցնելու ուղղությամբ: Դա համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, իսկ Եվրամիությունը պարզապես սատարում է այդ ջանքերը, բայց սա ամենեւին չի նշանակում, որ ԵՄ-ն պետք է անտեսի, որ այնտեղ կա տարածք, որտեղ ապրում են մարդիկ, առերեսվում են նույն մարտահրավերներին, ինչպես աշխարհի մի շարք այլ երկրներում ապրող մարդիկ: Հատկապես, երբ Եվրամիությունը, հավանաբար, աշխարհում միակ կառույցն է, որն ունի լծակներ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ եւ կարող է ունենալ դրական ազդեցություն, նորից եմ կրկնում, ոչ թե հակամարտության կարգավորման գործընթացի, այլ այնտեղ մարդկանց կյանքի բարելավման հարցում, ինչը բխում է բոլորի շահերից: Իսկ միակ կողմը, որը, կարծես թե, չի համաձայնում սրան, Ադրբեջանն է: Ինձ համար սա անհասկանալի է եւ չպետք է ընդունելի լինի նաեւ Եվրամիության համար»,-նշեց նա:

Կազմակերպության ղեկավարը տեղեկացրեց, որ 2018 թվականին արդեն իսկ աշխատելու են ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի վավերացման գործընթացին նպաստելու ուղղությամբ:

«Պետք է նպաստենք գործընթացի արագացմանը, որպեսզի կարողանանք անցնել հաջորդ քայլերին, իսկ որպես հաջորդ կարեւորագույն քայլ ես կնշեմ վիզայի ռեժիմի ազատականացման հարցը: Պետք է մեկնարկի երկխոսությունը, որի հարցում, կարծում եմ, երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել, սակայն կան պայմաններ, որոնց համապատասխանեցման դեպքում միայն հնարավոր է այս ամենը իրականացնել: Իհարկե, գործընթացի հիմնական մասը կախված է Հայաստանից, սակայն չեմ ցանկանա Եվրամիությանը ազատել իր պարտավորություններից, քանի որ այն կարեւոր դեր ունի Հայաստանում Հայիրականացվող բարեփոխումներին աջակցելու համատեքստում թե ֆինանսական, թե քաղաքական առումով»,- ասաց Դիոգո Պինտոն եւ հավելեց, որ 2018 թվականը Հայաստանի եւ Արցախի համար իրադարձություններով լի տարի է, ինչը կազմակերպությունն օգտագործելու է Հայաստանի և Եվրոպայի կապերն առավել ամրապնդելու համար:

Սյուզի Մուրադյան

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի