Ինովացիա

«Յուքոմն» ավելի շատ ինտերնետ է տրամադրում U! կանխավճարային ծառայության բաժանորդներին

1 րոպեի ընթերցում

«Յուքոմն» ավելի շատ ինտերնետ է տրամադրում U! կանխավճարային ծառայության բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 15-ից U! Կանխավճարային ծառայության U!1000, U!1500, U!2000 սակագնային պլանների առկա և նոր բաժանորդները նույն ամսավճարի դիմաց ստանում են ինտերնետ ներառումների ավելի մեծ ծավալներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից:

Օրինակ՝ U!1000 սակագնային պլանի բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են 1 ԳԲ ինտերնետ նախկին 100 ՄԲ-ի փոխարեն: U!1500 սակագնային պլանի բաժանորդներն ամեն ամիս ստանում են 1.5 ԳԲ ինտերնետ ծավալ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն, իսկ U!2000 սակագնային պլանի բաժանորդները՝ 2 ԳԲ նախկին 1.5 ԳԲ-ի փոխարեն:

U!3000 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները շարունակում են ստանալ ամսական 3 ԳԲ ինտերնետ ծավալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում