Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն ունեցել է աննախադեպ թվով այցելուներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում ունեցել է շուրջ 44 000 այցելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

«Ցուցահանդեսը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս: Ունեցել ենք աննախադեպ թվով այցելուներ՝ շուրջ 44 000: Ուսումնասիրել ենք նաև արխիվը, և 70 տարիների ընթացքում Հայաստանում որևէ ցուցահանդես չի եղել, որը 3 ամսում հյուրընկալած լինի 44 000 այցելուի»-ասաց Ծատուրյանը:

Այցելուներից 18 000-ը եղել են դպրոցականներ, 20 000-ը պարզապես քաղաքացիներ, 8000-ը՝ թոշակառուներ և 7000-ը՝ ուսանողներ:

Աննախադեպ թվով այցելուների հոսքը պատկերասրահի տնօրենը համարում է ժամանակակից PR տեխնոլոգիաների օգտագործման արդյունք: «Այվազովսկու 150-ամյակին նվիրված ցուցադրություն ևս եղել է, սակայն ոչ այս ծավալով: PR թիմի հետ լավ մոտեցում ենք գտել: Բերել ենք նաև կտավ, որը երբևիցե չէր եղել Հայաստանում»-ասաց Ծատուրյանը:

Պատկերասրահի տնօրենը կարևորեց նաև ոչ միայն բուն ցուցահանդեսը, այլ նաև Այվազովսկուն նվիրված երկօրյա գիտաժողովը, որը մոտ է եղել միջազգային մակարդակի գիտաժողովներին:

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 14-ին: Ներկայացվել են 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ:

Հայերեն English

Շիրակի մարզի թիվ 30 ընտրատարածքում ընտրություններն անցնում են բնականոն հունով

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից Լոռու մարզում ընտրակաշառք տալու դեպքերի բացահայտման մասին

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքները

Վարչապետ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքն է կատարում 8/20 ընտրատեղամասում

Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն ուժեղ և վերակառուցվող Հայաստանի

Գյումրիում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է սահմանված ժամին

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում