Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-նոյեմբերին 7.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Այս տարվա 11 ամիսներին աճ է արձանագրվել անգամ շինարարության ոլորտում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսով՝ կազմելով 324 միլիարդ 558 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-նոյեմբերի ցուցանիշը 4.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-նոյեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 14.2 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 311 մլրդ 188.4 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 3.9 տոկոսով` կազմելով 811 մլրդ 713.8 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017-ի նշյալ ժամանակահատվածում ավելացել է 0.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.9 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է14.4 տոկոսով և կազմել 2 տրիլիոն 272 մլրդ 476.9 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 491 միլիարդ 375.5 միլիոն դրամ է, ինչը 12.3 տոկոսով ավելի է 2016 թ. հունվար-նոյեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.6 տոկոսով (189 հազար 631 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159 հազար 270 դրամ, նախորդ տարվա համեմատ մնալով նույնը, իսկ մասնավոր հատվածում կազմել է 225 հազար 966 դրամ` 2016-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճելով 3.6 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2017 թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 26.4 տոկոսով (5 մլրդ 784.2 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 23.5 տոկոսով (2 միլիարդ 013.8 մլն դոլար), իսկ ներմուծումը` 28 տոկոսով (3 մլրդ 770.4 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբերին եղել է 482.67:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Հայերեն English Русский

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում