Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստված աղջիկներից ոչ մեկի մոտ հնարավոր ցավային ախտանիշի ռեակցիա չի եղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մասնակցությամբ քննարկումներ են մեկնարկել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ:

Քննարկման մեկնարկին հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով ներկայացրեց, որ ծրագրի ներդրման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության վիճակագրությունը, որի ցուցանիշներով Հայաստանը բարձր հիվանդացության երկրների շարքում է: «2016 թ. գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության 2999 դեպք, գրեթե յուրաքանչյուր տարի դիսպանսեր դիմած հիվանդների միջին թիվը 3000 է, ամեն տարին նոր դեպքերով է համալրվում: Ամեն տարի այս հիվանդության հետևանքով մահանում է 120-130 կին: 2016-ին մահացել է 105 կին, 2015-ին՝ 127 կին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սահակյանը:

Ըստ Սահակյանի՝ որպեսզի կանխարգելվեն մահացության դեպքերը, սքրինինգային ծրագիր է իրականացվել դեպքերի վաղ հայտնաբերման համար, մինչդեռ այն կազմակերպված չէր, կանանց կամքին էր թողնված: Արդյունքում՝ ընդհանուր 600 000 կանանցից հետազոտություն է անցել ընդամենը 40%-ը:

Գայանե Սահակյանի խոսքով՝ նախարարությունը վիրուսի դեմ պատվաստելու նախապատրաստական աշխատանքների համար դրամաշնորհ է ստացել 178 հազար ԱՄՆ դոլարի չափով: «Ծրագիրն արդեն իրականացվում է, մինչ այդ բավականին լուրջ նախապատրաստական միջոցառումներ են իրականացվել. դասընթացներ բոլոր բուժաշխատողների շրջանում, խորհրդակցություններ բոլոր բուժաշխատողների շրջանում, հանդիպում դպրոցներում իրազեկման նպատակով, տպագրված ձեռնարկներ»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ մեկ շաբաթում պատվաստվել է 89 աղջիկ, և ոչ մեկի մոտ հնարավոր ցավային ախտանիշի ռեակցիա չի եղել:

Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները սկսվել են 2017թ. դեկտեմբերի 11-ից: Վիրուսի դեմ տարեկան կպատվաստվի 13 տարեկան մոտ 15 հազար աղջիկ:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը