ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը, ով Հայաստան է այցելել դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում, դրական է գնահատում Հայաստանի հետ համագործակցության 25 տարիները:

«Մենք այնքան շատ աշխատանք ենք արել այս տարիների ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ասել, թե ինչքան եմ գնահատում մեր համագործակցությունը: Հայաստանը մեր միակ գործընկերն է, որ կայուն կերպով խաղաղապահ զորքեր է ուղարկում Կոսովո եւ նաեւ կարեւոր աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանին: Հայաստանը նաեւ այն երկիրն է, որը պատրաստ է հասանելի դարձնել նաեւ ռազմաբժշկական եւ այլ ստորաբաժանումները: Սա իսկապես շատ գնահատելի է, եւ դարձնում է այս համագործակցությունն առավել ամուր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ռոուզ Գոթեմյոլլերը նշեց, որ 2018 թվականի հուլիսին նրանք պատրաստվում են Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին ՝ կենտրոնանալով ՆԱՏՕ-ի համար կարեւոր երկու տարբեր առաջադրանքների վրա:

«Առաջին առաջադրանքն է՝ շարունակել մեր դաշնակիցներին պաշտպանական աջակցություն ցուցաբերելը, իսկ երկրորդը ուղղությունը մենք անվանում ենք կայունության նախագծում: Դա նշանակում է, որ մենք աշխատում ենք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ պայքարելու վերջին մարտահրավերների, ահաբեկչության դեմ»,-եզրափակեց ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը